Զեկույց. ՍԴ դատավոր ընտրելու գործընթացի նկատմամբ քաղաքական ազդեցությունների բարձր մակարդակ կա
Մինչ ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ ՍԴ անդամ են ընտրում, «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացրել է գործընթացի դիտարկում և նախքան ԱԺ-ում քննարկումը սկսելը հրապարակել դրա արդյունքները ներկայացնող զեկույց։
Զեկույցով անդրադարձ է կատարվում ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման ընթացակարգի իրավաչափությանը, արդարության և թափանցիկության սկզբունքներին համապատասխանությանը, Աշխատանքային խմբի կազմավորման և գործունեության արդյունավետությանը, ինչպես նաև թեկնածուի առաջադրման գործընթացի նկատմամբ քաղաքական ազդեցություններին վերաբերող հարցերին։ Զեկույցում նաև կատարվում են նշված գործընթացի կատարելագործմանը, այդ թվում՝ իրավաչափության ապահովմանն ուղղված առաջարկներ։
Դիտարկման արդյունքում ամփոփիչ հինգ եզրակացություններ են արվել.
1 ՀՀ նախագահի կարգադրությամբ կամ ՀՀ նախագահի որևէ այլ իրավական ակտով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումն ապահովելու կամ որևէ այլ հարցով աշխատանքային խմբի կամ որևէ այլ խորհրդակցական մարմնի ձևավորումն ինքնին իրավաչափ չէ՝ նման լիազորության բացակայության պատճառով։
2 Հանրապետության նախագահի 2019թ․ հունվարի 31-ի ՆԿ-5-Ա կարգադրությամբ սահմանված և անցկացված ընթացակարգը չի համապատասխանել արդարության և թափանցիկության սկզբունքներին:
3 Հանրապետության նախագահի 2019թ․ հունվարի 31-ի ՆԿ-5-Ա կարգադրությամբ խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի կազմավորման հիմքում ընկած մոտեցումը համարժեք չէ Սահմանադրական դատարանի դատավորի առավել արժանավոր թեկնածու ի հայտ բերելու խնդրին:
4 Հանրապետության նախագահի 2019թ․ հունվարի 31-ի ՆԿ-5-Ա կարգադրությամբ խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբին վերապահված իրավական գործիքակազմը համարժեք չի եղել Սահմանադրական դատարանի դատավորի առավել արժանավոր թեկնածու արդյունավետ ձևով ի հայտ բերելու խնդրին։
5 Սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու գործընթացի քաղաքականացվածություն ենթադրող ինստիտուցիոնալ մոդելի պայմաններում, թեկնածուի ընտրության 3/5-ի շեմը հաղթահարած դոմինանտ քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից՝ չառաջադրված թեկնածուի նախընտրելի լինելու վերաբերյալ բացահայտ դիրքորշումները, համակցված իրավական արգելքը վերացնելուն միտված օրենսդրական նախաձեռնությամբ, վկայում են գործընթացի նկատմամբ քաղաքական ազդեցությունների բարձր մակարդակի մասին։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուն՝ Գոռ Հովհաննիսյանը պետք է ստանա պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի (80) քվեն՝ ՍԴ դատավոր ընտրվելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի գաղտնի քվեարկությունը
- ՍԴ-ի կողմից կայացրած որոշումների հետ շատ հաճախ համաձայն չեմ. Գոռ Հովհաննիսյան
- Ձեր հարցին պատասխանելու համար պետք է նստեմ և հասկանամ, թե ինչ իրավիճակ է երկրում. Գոռ Հովհաննիսյան
- Երբեք քաղաքական որևէ կուսակցության չեմ հարել. ՍԴ դատավորի թեկնածու
- ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը հանդիպել է «Իմ քայլի» պատգամավորների հետ
- Նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան