«Ժամանակ». Մետրոպոլիտենի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մետրոպոլիտենի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Այս օրերին իրականացվող քննության շրջանակում տասնյակ անձինք են հարցաքննվել և շարունակում են հարցաքննվել։
Ուշագրավ է, որ քննության շրջանակում հարցաքննվում են նաև անձինք, որոնք նախկինում են աշխատել մետրոպոլիտենում, քանի որ կաշառքը, չարաշահումները մետրոպոլիտենում երկար տարիների դրսևորում են ունեցել։ Օրինակ՝ 2017-ին մետրոպոլիտենի մի աշխատակից՝ Արթուր Խուրշուդյանը, ով հայտնի ընտրակեղծարար է և դատապարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լրատվամիջոցներից մեկի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, 2017-ին մետրոյի գործով 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար ձերբակալվել էր, սակայն հետո շատ արագ նրան «մաքրել» էին։ Չի բացառվում, որ ՀՀԿ-ական ընտրակեղծարարի վրայից կաշառքի դրվագի մաքրումը հենց այս գործի շրջանակում կրկին վեր հանվի։ Նա նաև շատ ուշագրավ տեղեկություններ կարող է հաղորդել նախաքննական մարմնին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: