Տղամարդը 12 տարի ձևացել է հաշմանդամ և մոլորեցրել Հռոմի պապին
Իտալիայում բացահայտել են տղամարդու սուտը, որը երկար տարիներ ձևացրել է, թե հաշմանդամություն ունի։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ 2007 թվականին Ֆլորենցիայի բնակիչ 55-ամյա Ռոբերտո Գուգլելմին հարևանի օգնությամբ բեմադրել է ՃՏՊ և կեղծ վկայական է ստացել, որը հաստատում է, որ նա չի կարող քայլել։ 12 տարի շարունակ տղամարդը ստացել է պետական աջակցություն, զբաղեցրել է հաշմանդամների համար նախատեսված կանգառներից, օգտվել է այլ լիազորություններից։
Նա խաբել է բժիշկներին։ Ճշմարտությունը չի իմացել նաև նրա մոտ ընկերներն ու ծանոթները։ Նա հաշմանդամի սայլակով էր դուրս գալիս, միայն տանն էր ոտքի կանգնում և քաղաքի սահմաններից դուրս գալուց հետո։
Ժամանակի ընթացքում տղամարդը սկսել է պայքարել հաշմանդամների իրավունքների համար, գրել է տեղական թերթում։ Նա պնդել է, որ ծառայել է ոստիկանությունում, տուժել է ավազակների հետ կրակոցների ժամանակ։ 2014 թվականին տղամարդը գրել է Վատիկան, պատմել իր պատմությունը։ Դրանից հետո նրան ընդունել է Հռոմի պապը։
Ապրիլի 9-ին Գուգլելմին վերադարձել է Ֆլորենցիա Տոգոյում հանգստից հետո։ Իշխանության ներկայացուցիչները նկատել են, որ նա առանց օգնություն իջել է ինքնաթիռից, ու սկսել են իրենց ուսումնասիրությունը։ Նրա տանը թաքնված տեսախցիկը հաստատել է նրանց կասկածները։ Մինչև քննության ավարտը նա տնային կալանքի տակ է։