Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով
Ապրիլի 17-ին Աբովյան քաղաքում տեղի է ունեցել Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:
Ընկերությունից մանրամասնում են, որ նորաբաց «Աբովյան» մասնաճյուղն իր դռներն է բացել հաճախորդների առջև Կոտայքի մարզում, ք. Աբովյան, Սահմանադրության հրապ. 7/2 հասցեում:
Այն Բանկի թվով յոթերորդ մասնաճյուղն է մարզային ցանցում, որն աշխատելու է շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: «Աբովյան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղում մինչև 2019թ. հուլիսի 31-ը ներառյալ:
«Աբովյան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.
• նոր իրավաբանական անձանց համար հաշիվ բացելու դեպքում.
Օնլայն Բանկինգ/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
Business տեսակի քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
• նոր ֆիզիկական անձանց համար հաշիվ բացելու դեպքում.
Օնլայն Բանկինգ/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը մեկնարկում է «Ապրիր հայերեն» արշավը
- Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 2
- Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 1
- Ամերիաբանկը նվազեցրել է Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները
- Ամերիաբանկն առաջինը Հայաստանում միացել է SWIFT gpi համակարգին