Ասանժն արժանացել է Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակի
WikiLeaks-ի հիմնադիր Ջոիլիան Ասանժը ստացել է 2019 թ. Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակը։ Մրցանակը Ասանժի փոխարեն ստացել է 1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է The Sydney Morning Herald թերթը։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում։ Այս մրցանակին Ասանժին առաջադրել է Եվրախորհրդարանի Միավորված եվրոպական ձախերի խմբակցությունը։
Մալթայում սպանված լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակը հանձնվում է ամեն տարի։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ապրիլի 10-ին ձերբակակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Այժմ դատարանը պետք է որոշում ընդունի նրա՝ ԱՄՆ արտաքսման վերաբերյալ։
2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայի ԱԳՆ-ն խոստացել է Էկվադորի նախագահին չարտահանձնել Ասանժին
- Ֆեյսբուքն արգելափակել է Ասանժին ապաստան տված Էկվադորի նախկին նախագահի հաշիվը
- Ջուլիան Ասանժը հատկապես վտանգավոր հանցագործների բանտում է
- Մեծ Բրիտանիան հայտնել է, թե երբ Ասանժին կարտահանձնի ԱՄՆ
- Ասանժի հետ կապված իրավիճակը վտանգավոր է լրագրության համար. Human Rights Watch
- Ասանժին ձերբակալել են ԱՄՆ արտահանձնելու համար. WikiLeaks
- Ջուլիան Ասանժին ձերբակալել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան