Լավրով. Եվ Երևանը, և Բաքուն հետաքրքրված են, որ Ղարաբաղի մասին վերջին պայմանավորվածությունները չմնան թղթի վրա
Ռուսաստանի ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները օգտակար է համարում։
Նա հույս է հայտնել, որ և Երևանը, և Բաքուն շահագրգռված են, որպեսզի դրանք իրագործվեն։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Հաշվի առնելով մթնոլորտը, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ են իրականացվում, ենթադրելու հիմքեր ունեմ, որ և Բաքուն, և Երևանը հետաքրքրված, որ այդ հայտարարությունները չմնան թղթի վրա։ Մենք դրան կաջակցենք»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ նախկինում էլ նման պայմանավորվածություններ եղել են, բայց դրանք միշտ չէ, որ իրականացվել են։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը
- Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպումն ընթանում է ԵԱՀՄ ՄԽ համանախագահների մասնակցությամբ
- Մոսկվայի հանդիպմանն ընդառաջ՝ հանդիպել են ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները