Հասարակություն 12:20 17/04/2019 Հայաստան

Կարեն Դեմիրճյան. Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել

«Հոգևոր, մարմնավոր, մտավոր արատներից ազատ մարդ էր, ասել է թե ՝ ազատ էր թաքուն կամ բաց ճիգից իր որևէ արատը սքողելու.. Տասնամյակների իշխանությունը և տարիքը ի զորու չեղան այդ եզակի կառույցը խարխլել - իշխանությունը՝ կեցվածքի ամբարտավանությամբ, տարիքը՝ տարեցի վեհերոտությամբ, իր բաժին աշխարհի վերջի անթոթափելի երկյուղով և սրանից արտածվող ագահությամբ ու չարացածությամբ, որ ծերերի բերանը անեծքով է լցնում: Դեմիրճյանը մեծանում էր, բայց չէր ծերանում...»,- Հայաստանի Ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ  Կարեն Դեմիրճյանին այդպես է նկարագրել արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:

Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է, նա կդառնար 87 տարեկան:

Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» անվանումով գիրքում նկարագրված է բացառիկ մարդու՝  Կարեն Սերոբիչի լույս աշխարհ գալը․

«Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս: Ծննդաբերությունը ծանր էր անցել: Երեխան ծնվել էր թեև խոշոր, սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի: Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային, չօգնեցին և, կորցնելով հույսերը, երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու, իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով: Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային, որպես մեռելածին, դուրս տարավ: Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց և համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում: Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը: Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը, որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու: 1932 թ. ապրիլի 17-ն էր: Հրաշքով փրկված նորածինը՝ Կարեն Դեմիրճյանը, իսկ ծննդաբերողը՝ նրա մայրը՝ Լյուսյա Դեմիրճյանը»։

Ժողովուրդը նրան «Շինարար Կարեն» էր ասում։  Շինարար էր իրեն վստահված երկրի բոլոր բնագավառներում` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, ճանապարհաշինություն, մշակույթ, արվեստ, տեղյակ էր Հայաստանի քաղաքների, գյուղերի բոլոր հոգսերին, անցուդարձին, և այդ հոգսը իրենն էր, փնտրում ու գտնում էր լուծման ճանապարհներ։ 

Կարեն Դեմիրճյանն ասել է. «Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք, որ ծաղկող հայրենիք ունենք, որի գիտությունը գիտություն է, մշակույթը` մշակույթ: Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել...»։ 

Կարեն Դեմիրճյանը ծնվել է Երևանում։ 1949թ-ին ավարտել է  Երևանի 26 Կոմիսարների անվան արական դպրոցը և նույն տարի ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1954 թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն: Կ. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954 թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը: Դեմիրճյանը եղել է կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 1974- 1988 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի առաջին քարտուղար:

1985 թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս է հռչակվում: Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ վերափոխումների քաղաքականության կողմնակից` Կ. Դեմիրճյանը հետևողականորեն պնդում էր վերակառուցման հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջ ծավալը, տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց լուծման ուղիներն ու մեթոդները: ՍՄԿԿ Կենտկոմում նման մոտեցումների բացակայությունը մեր հանրապետությունում վերակառուցման ընթացքի անհիմն քննադատությունը և ազգամիջյան հարաբերությունների հարցում սկզբունքային տարաձայնությունները կենտրոնի հետ (նրա դիրքորոշումը հստակ ձևակերպում ստացավ 1988 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԿԿ կենտկոմի պլենումի որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթողության հիմնական պատճառը` մայիս 1988 թ.:

Երկրում տիրող ծանր իրավիճակը պատճառ է հանդիսանում, որ Կ.Դեմիրճյանը վերադառնա քաղաքական ակտիվ գործունեության: 1998 թ. նա առաջադրվում է որպես Հանրապետության նախագահի թեկնածու: 1999 թ. մայիսին Կարեն Դեմիրճյանն ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ: Հանրապետության զարգացմանը նա կարողացնում է համակարգված բնույթ տալ` հստակեցվում են զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի` մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները: Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջն է համախմբում Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ լինում երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը:

Սակայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում` նիստի ժամանակ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ են դառնում: Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան:

Վրացի քաղաքական և պետական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Կարեն Դեմիրճյանի մասին գրել է. «Կան մարդիկ, որոնց կյանքը որքան էլ դաժանորեն և անժամանակ ընդհատվելիս լինի, դարձյալ կենդանի են մնում ապրողների, ժովովրդի հիշողության մեջ: Եվ որքան անարդար, ահավոր ու անհեթեթ է թվում մեզ ճակատագրի կամքը, այնքան ավելի այդ հիշատակն անջինջ է ու թանկ: Այդ դեպքում մեր գիտակցությունը մշտապես ավելի արդարացի ու վեր է քմահաճ բախտից: Ես հենց այդպիսի մարդկանց կարգին եմ դասում նաև իմ պանծալի ընկերոջը՝ Կարեն Դեմիրճյանին, որին համարում եմ մեկն այն մտերիմ մարդկանցից, որոնց, ցավոք, վիճակվել է կորցնել...»։ 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանն էլ գրել է. «Կարեն Դեմիրճյանին ես հոգով, սրտով ու մտքով ընդունում եմ իբրև խոշոր երևույթ: Նա ականավոր դեմք էր՝ իմաստուն փորձառու մարդ, որ, շնորհիվ իր պրոֆեսիոնալ և մարդկային բարեմասնությունների, իշխանության եղավ երկու կատարելապես տարբեր հասարակարգերում: Եվ երկու դեպքում էլ, օժտված լինելով մի հատկությամբ, որ ես "տիրոջ զգացում" եմ կոչում, իր բարձրագույն նպատակը՝ գերխնդիրը համարեց իր ժողովրդի հոգսը քաշելը: Ես բազմիցս վկա եմ եղել և լսել եմ ականատեսներից, որ երբ խոսք է գնացել բնակչության ապահովման հարցերի մասին, Դեմիրճյանը վճռականորեն է դրել հարցը."Ոչինչ չգիտեմ, ժողովրդին պետք է պահենք»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ֆրանսիական մամուլում հրապարակվել են Թուրքիայի նոր սերնդի ԱԹՍ-ները
Ֆրանսիական «Secret Defense» լրատվական կայքում հրապարակվել է թուրքական արտադրության  «Gökçe» և...
Աղբյուր` Panorama.am
18:11
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ուն եմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները տասնյակ տարիներ աճեցնում էին այսօրվա իշխանության թիմը. Լարիսա Ալավերդյան
Պաշտոնական Բաքուն Հաագայում երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի։ Նա միջազգային դատարան է հասցրել ինչ-որ հորինված...
Աղբյուր` Panorama.am
17:38
Բուք, մառախուղ, ձյուն. Հայաստանի ճանապարհների վիճակը
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար
Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են...
Աղբյուր` Panorama.am
17:15
AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝...
Աղբյուր` Panorama.am
16:41
Կալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը
Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների
Աղբյուր` Panorama.am
16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համոզմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}