Մարուքյանն ԱԺ ամբիոնի մոտ հանեց կոստյումն ու ցույց տվեց նախագծով փոխած կոճակները
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի գրավոր առաջարկներ է ներկայացրել, սակայն պետաիրավական հանձնաժողովում դրանք մերժվել են։ Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի ելույթին, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչն ասաց՝ թվարկել եք բոլոր արատավոր երևույթները, բայց ներկայացված նախագծով դրանք չեն փոխվել։
Հիշեցնենք, որ Վահագն Հովակիմյանը ելույթ ունեցավ Մարուքյանից առաջ, ասաց, փաթեթն իրենց հանձնաժողովում դրական եզրակացության է արժանացել, քննարկվել են ներկայացված առաջարկությունները, մեղք չունի, որ առաջարկությունների հեղինակներն աշխարհացունց արձագանք են ակնկալել։
«Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել կառավարության ցանկությունը, այն է՝ պետական կառավարման համակարգը դարձնել առավել արդյունավետ։ Այս ցանկությունը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել։ Ամենակարևորն ինձ համար այս ցանկությունն է։ Եվ եթե կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ քաղաքականությունն այլ կերպ են պատկերացրել, դա իրենց խնդիրն է»,-ասաց Հովակիմյանը։
Մարուքյանն էլ արձագանքեց, ոչ միայն չի կասկածներ ունի, այլև պնդում է, պետական համակարգի կառուցվածքում առաջարկվող նախագծով էական փոփոխություններ չեն նախատեսվում։
«Այս պետական համակարգի կառուցվածքը անվանվել է Սերժ Սարգսյանի կոստյում։ Սա հայտնի փաստ է, ասվել է՝ Սերժ Սարգսյանի կոստյումն է, սուպերվարչապետական համակարգ է»,-ասաց նա։
Որպեսզի ավելի պատկերավոր ներկայացնի, թե իշխանության բերած նախագիծն ինչպիսի փոփոխություններ է առաջարկում, Մարուքյանը հանեց իր կոստյումը, պահեց ձեռքում ու նկարագրեց, որ կոստյումի աջ և ձախ թևերի ներքևի չորս կոճակներից երկուսը հանում են ու ասում են՝ վսյո, էս լավ կոստյում է։
«Ուրեմն, էն կոստյումը որ կարվել էր, չի փոխվել, և էդ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ։ Մենք ասում ենք՝ ինչո՞ւ վարչապետի խոստումը չեք կատարել։ Իսկ վարչապետը հենց այս ամբիոնից ասել է, որ մենք գտնում ենք, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ»,-ասաց Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ ներկայացրեց իրենց նախագծով առաջարկվող փոփոխությունները, որոնց արդյունքում պետական կառավարման ողջ համակարգը լինելու է խորհրդարանական վերահսկողության ներքո։
«Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարգն է։ Կոստյումից երկու-երեք կոճակ եք հանել, հենց գիտեք, բան եք փոխել։ Վարչապետը մնացել է ոստիկանության, ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի պետը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հաշվարկ չկա, թե օպտիմալացման արդյունքում որքան գումար կտնտեսվի. Զեյնալյան
- Դե եկեք երեք նախարարություն թողնենք՝ ծախսերի, ձեռքբերումների, մյուսն էլ՝ «դուխով առաջ գնալու». Գևորգ Պետրոսյան
- Գյուղնախարարությունը «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիր է ներկայացնում
- «Լուսավոր Հայաստանի»՝ կառավարության կառուցվածքի տարբերակը
- E-draft-ում Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը համարում են անհեռանկար և կործանարար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան