Բժիշկները չեն կարողացել փրկել ինքնասպանության փորձ կատարած Պերուի նախագահի կյանքը
Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան մահացել է՝ իր կողմից գլխին հրազենով կրակելուց հետո։ Գարսիան ինքնասպանության էր դիմել, երբ ոստիկանները ժամանել էին նրան ձերբակալելու կաշառակերության գործով։ Գրում է RT-ն։
Նախկին նախագահին հասցրել էին հիվանդանոց ծանր վիճակում, վիրահատել, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել։
69-ամյա Գարսիան Պերուի նախագահն էր 1985-ից մինչև 1990 թվականը, ապա կրկին 2006-ից մինչև 2011 թվականը:
Նշվում է, որ Գարսիան Լատինական Ամերիկայի 230 անձանցից մեկն էր, որ հետաքննվում էր բրազիլական կոռուպցիայի դեպքով։
Նախկին նախագահը նախորդ նոյեմբերին ապաստան էր հայցել Ուրուգվայից, սակայն ապաստանի հայցը մերժվել էր։ Լիմայում դատավորը երեքշաբթի որոշել էր ձերբակալել Գարսիային։
Պերուի վերջին 5 նախագահները բոլորը դատապարտվել են կամ նրանց նկատմամբ հետաքննություն է անցկացվում կոռուպցիայի գործերով։