Իրավունք 15:44 17/04/2019 Հայաստան

Ռուբեն Սահակյան. Եկեք բոլորս վանկարկենք՝ Վճռաբեկ, Լիլիթ և գործընկերներ, մի խուսափեք, լուծում տվեք խնդրին

Անցումային արդարադատության, դատավորներին զանգեր չանելու վերաբերյալ իշխանությունների հավաստիացումների ու իրականության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի, նախաքննության ավարտի ու գործի նյութերի ծանոթանալու ընթացքի մասի Panorama.am-ը զրուցել է  փաստաբան Ռուբեն Սահակյանի հետ։

Panorama.am-Պարոն Սահակյան, իշխանափոխությունից հետո դատավորների աշխատանքում փոփոխություններ տեսնո՞ւմ եք։ Հայտարարում են, թե զանգեր չեն լինում նրենց, դատավորներն անկախ են որոշումներ կայացնելիս։

Ռուբեն Սահակյան-Ոչինչ չի փոխվել և չի կարող փոխվել: Ով արդար է գործել նախկինում, շարունակում է իր արդար գործը, ով հոգով ստրուկ է եղել, ստրկամտորեն է կողմնորոշվում և դատական ակտերը կայացնում է այնպես, որ գոհացնի «տիրոջը»: Եվ ամենևին պարտադիր չի, որ «տերը» հրահանգի, թե ինչպես պետք է վարվի դատավորը: Այդպես եղել է մինչ այժմ և այդպես է հիմա: Այդպես կլինի նաև «վաղը»: Ինչ վերաբերվում է զանգեր չլինելուն: Հայտնի գաղտնալսումների բովանդակությունը ուշադիր ուսումնասիրած մարդիկ չեն կարող հավատալ, որ զանգեր չեն լինում դատավորներին: 2018թ. սեպտեմբերի 11-ին գաղտնալսումները հանրայնացվելուց հետո հարուցվեցին քրեական գործեր:

Ես հասկանում եմ, որ բացահայտել, թե ո՞վ է կատարել գաղտնալսումները բարդ է, նաև ժամանակ է պահանջում բացահայտումը: Հնարավոր է նաև, որ չբացահայտվի: Բայց պարզել եղել է՝ արդյոք հեռախոսազանգ դատավորի կամ նրա ղեկավարի հեռախոսից իշխանության ներկայացուցչի հեռախոսին կամ հակառակը ու հարցաքննել զրուցակիցներին, կարելի է մի քանի ժամում, լավ՝ երկու օրում: Գլխավոր դատախազն այդ բանը գիտի: Արդեն յոթ ամիս է անցել ու գործի ավարտի մասին լուր չունենք: Հարց է առաջանում՝ այդ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվում, որ չեն կարողանում ավարտել: Առավելագույնը պետք է հարցաքննեն հինգ անձի: Պարոն գլխավոր դատախազին հարցրեք՝ զանգեր լինո՞ւմ են դատավորներին, թե՞ դատավորներն են զանգում, որ իմանան ինչ որոշում կայացնեն:

Panorama.am- Այն, ինչին սևեռուն հետևում է հասարակությունը ու եռուն անհամբերությամբ սպասում է մի մասը՝ այսպես ասած «անցումային արդարադատությունն» է։ Տարիների դաստիարակությունը, որ արդարադատությունը կայացվում է դատարանում՝ ըստ օրենքի, կարծես, երերում է՝ իր հետ բերելով հակասական ու վտանգավոր տրամադրություններ։ Մեկը՝ ըստ «հասկացությունների» հաշվեհարդարն է։ Կամ, ինչպես ասվում է հիմա՝ «քաղաքական»։ Ինչպե՞ս եք գնահատում հասարակության վրա դատական համակարգի հանդեպ վստահության վերջնական փլուզման քաղաքականության վերջնարդյունքը։ Մի՞թե ՀՀ-ում օրենքը այնքան կաղ է, իսկ դատարանները՝ այնքան ոչ արժանահավատ, որ կարիք կա գնալու անհատների ճաշակով «օրենքների» կատարմանը։ Ընդ որում՝ «անցումային արդարադատության» ջատագով է նույնիսկ արդարադատության նախարարը։ Ինչպե՞ս եք գնահատում ինքնին նոր երևույթ «արդարադատությունը»։

Ռուբեն Սահակյան-Անցումային արդարադատությունը Հայաստանում նոնսենս եմ համարում: Հավատո՞ւմ եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք գրոշներով սեփականաշնորհվածը կամ այլևայլ հանցավոր ճանապարհներով հափշտակված  գումարները ետ են բերվելու: Ես նման բանի հավատալ չեմ կարող: Միամիտ չեմ: «Ետ բերողներն» ովքեր են: Նոր և հզոր կաշառակերության սկիզբ է դրվելու այդ «արդարադատությամբ»:

Panorama.am- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկը՝ կաշառքը դատարանը հիմնավոր չհամարեց։ Մի առիթով էլ դուք հայտարարել էիք, որ նախկին նախագահին սահմանդրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելն իրավական տգիտություն է։ Որո՞նք են այդ հայտարարության հիմնավորումները։

Ռուբեն Սահակյան-Եվ առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը գտան, որ չկան բավարար հիմքեր ասելու, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառք է ստացել: Ինչ վերաբերվում է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին, ապա գործող քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանքն առաջադրելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում: Այդ հոդվածը «ծնվել է» 2009 թվականին, հետևաբար 2008 թվականի գործողություններն այդ հոդվածով որակելը միայն ու միայն քաղաքական պատվերի արդյունք է: Եթե անգամ նախաքննական մարմինը կարողանար ապացուցել, որ 2008 թվականին խախտվել են սահմանադրության նորմեր, ապա այդ դեպքում առավելագույնը կարելի կլիներ քննարկել արարքը որպես պաշտոնազանցություն որակելու հարցը, այն էլ, եթե հիմնավորվեր, որ առկա է եղել իշխանազանցություն կատարելու ուղղակի դիտավորություն: Այս գործով, երբ հանրապետության նախագահը, ղեկավարվելով Սահմանադրությամբ և պահպանելով դրա համապատասխան նորմերն ու ընթացակարգերը  հայտարարել է արտակարգ դրություն՝ սահմանադրական կարգը տապալելու մասին խոսք լինել չի կարող:

Քննիչներն ու գլխավոր դատախազը, չգիտես ինչու (ավելի ճիշտ պարզ է, թե ինչու), անտեսում են մեկ կարևոր փաստ՝ արտակարգ դրությունը չէր կարող հայտարարվել, եթե հանրապետության նախագահի մտադրությանը հավանություն չտային երկրի Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը, բացի այդ արտակարգ դրությունը կչեղարկվեր, եթե Ազգային ժողովը անմիջապես հավանություն չտար այդ հրամանագրին: Վերլուծելով այս պահի դրությամբ առկա ապացույցները կարելի է ասել, որ Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը և այլոք, որոնք հրահրեցին ժողովրդին կատարելու գործողություններ, որոնք էլ պարտավոր էր կանխել հանրապետության նախագահը: Եթե Ռոբերտ Քոչարյանը միջոցներ չձեռնարկեր կանխելու զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներին, եթե չհայտարարվեր արտակարգ դրություն, ապա նրա արարքը կգնահատվեր որպես անգործություն և հենց դրա համար նա ենթակա կլիներ քրեական պատասխանատվության: Եթե շարունակեմ այս վերլուծությունը, դրանով կհիմնավորեմ նաև, թե ինչու է հանրապետության նախագահն օժտված անձեռնմխելիությամբ՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իհարկե, ավելի մասնագիտական կարծիք այս հարցի մասին կարող են տալ սահմանադրագետները, բայց նրանցից շատերը կամ լռում են (շառից փորձանքից հեռու) կամ հաճոյանում ներկա իշխանություններին: Շատ երկարացրեցի պատասխանը՝ բավարարվեմ այսքանով: 

Panorama.am- Վճռաբեկ դատարանին Ձեր գործընկերներից Հայկ Ալումյանը մեղադրեց կողմնակալության համար, քանի որ 2 ամիս 20 օր չէր պատասխանել Ձեր խմբի ներկայացրած բողոքին։ Ստացե՞լ եք, ի վերջո, պատասխանը։ Եթե այո, ի՞նչ է պատասխանել։

Ռուբեն Սահակյան-Ստացել ենք  և դատարանի որոշումը և պալատի անդամ Սերժիկ Ավետիսյանի հատուկ կարծիքը: Պալատը մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Իմ կարծիքով, որոշումը ստորագրած դատավորները համոզված են եղել, որ բողոքը ենթակա է բավարարման, դրա համար են այդպես վարվել: Հակառակ պարագայում ստիպված էին լինելու բավարարել մեր բողոքը: Բայց դե դրա համար էլ կամք է պետք …: Հատկապես պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանն է դրանում համոզված եղել, քանի որ ժամանակին նա ՀՀ գլխավոր դատախազության այն վեց դատախազներից մեկն էր, որը 2009 թվականին ստորագրել էր այնպիսի որոշումների տակ, որոնցով հաստատված էր համարվել, որ 2009 թվականին օրենսգրքում լրացված 300.1-րդ հոդվածը նոր հոդված է և դրանում նկարագրված արարքը 2008 թվականին քրեորեն հետապնդելի լինել չեր կարող: Հենց այդ հիմքով Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներ՝ Ալեքսանդր Արզումանյանի ու մի խումբ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը՝ սահմանադրական կարգը տապալելու համար, դադարեցվել էր: Հետևաբար, եթե Ռոբերտ Քոչարյանին նույն ժամանակ մեղսագրված լիներ նույն արարքը, ինչը նշվածներին, ապա միանշանակ նրա նկատմամբ նույնպիսի որոշում կկայացվեր: Հիմա ես Ձեզ հարց տամ, Դուք պատասխանեք՝ ինչո՞ւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ նախագահությամբ Լիլիթ Թադևոսյանի, քննության չընդունեց մեր վճռաբեկ բողոքը …:

Ինչ վերաբերվում է պալատի անդամ Սերժիկ Ավետիսյանին, ապա նա հատուկ կարծիք է հայտնել, որ մեր բողոքն անհրաժեշտ էր ընդունել վարույթ՝ օրենքով սահմանված կարգով համապատասխան որոշում կայացնելու նպատակով: Փաստորեն՝  մինչ օրս 13 դատավորներից երկուսը կարողացել են դրսևորել քաղաքացիական արիություն՝ պարոնայք Ալեքսանդր Ազարյանն ու Սերժիկ Ավետիսյանը: Շնորհակալություն չեմ ասում նրանց, նրանք իրենց քաղաքացիական պարտքն են կատարում, ինչի համար արժանի են հարգանքի:

Panorama.am-Պաշտպանական խումբն արդեն 5 գանգատ է ուղարկել ՄԻԵԴ։ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերին ծանոթանալու համար սահմանված ժամկետը մոտենում է ավարտին։ Հասցրե՞լ է պաշտպանական խումբը ծանոթանալ ամբողջությամբ, այս պահին ի՞նչ կարող եք ասել մեղադրանքի հիմնավորվածության մասին։

Ռուբեն Սահակյան-Բնականաբար, ոչ ոք չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ, առավել ևս, որ բացի գործի հատորներից մենք պետք է ծանոթանանք շուրջ մեկ տեռաբայտ ծավալով տեսանյութերի: Սովորաբար բազմահատորանոց գործերի նյութերին ծանոթանալու համար տրամադրվել է՝ մեկ հատորին մեկ աշխատանքային օր: Սակայն, այս գործի 76 հատորներին ծանոթանալու ժամկետը սահմանափակվել է ընդամենը 37 աշխատանքային օր: 37 օրում ծանոթանալը  նշանակում է մեկ օրում կարդալ 2 հատոր՝ շուրջ 700-ից ավելի էջ (չասեք, թե թվաբանությունից թույլ եմ): Թող նրանք, ովքեր կարծում են, որ հնարավոր է մեկ օրում ծանոթանալ, շեշտում եմ՝ ծանոթանալ և ոչ թե կարդալ 700-ից ավելի էջ, փորձարարություն անեն և իրենք կարդան ու մեզ ապացուցեն, որ դա հնարավոր է: Եթե կարողանան դա անել, մենք ներողություն կխնդրենք իրենցից, իսկ եթե չկարողանան, ապա թող հրաժարական տան, ոչ թե ուրիշի իրավունքների հաշվին իրենց «աթոռը պահպանեն»: 

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքի կապակցությամբ այսօր Գլխավոր դատախազի կողմից արված հայտարարությանն, ապա դա մեզ համար նորություն չէր: Մենք դա լսել էինք մասնակցող դատախազների ելույթներն ունկնդրելիս: Մեր բանավեճի համար շատ կարևոր է Վճռաբեկ դատարանի պաշտոնական մոտեցումը:  Ընդ որում գլխավոր դատախազի այսօրվա ասածներից  նույնպես կարելի է հետևություն անել, որ գործող օրենսգրքի 300.1-րդ հոդվածի կիրառման հետ կապված մեր բանավեճի միակ լուծողը կարող է Վճռաբեկ դատարանը լինել:

Այո, կարող է, բայց խուսափում է: Վճռաբեկ դատարանի անդամ Սերժիկ Ավետիսյանն էլ է կողմնակից, որ պալատը վերջապես արձագանքի: Եկեք բոլորս վանկարկենք՝ Վճռաբեկ, Լիլիթ և գործընկերներ, մի խուսափեք, լուծում տվեք խնդրին և մի թաքնվեք ընդհանրական ձևակերպումների ետևում, հարցի լուծումը թողնելով ապագային, այսինքն, երբ կգա Վերաքննիչ դատարանի ըստ էության լուծող դատական ակտի վերանայման ժամանակը, որը յոթ սարերի ետևում է: Վերջապես ամեն օր չի, որ հանրապետության նախագահ են մեղադրում:   

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}