Ռուսաստանը Բելառուսին է փոխանցել առավել սերտ ինտեգրացիայի առաջարկությունը
Մոսկվան Մինսկին է հանձնել ինտեգրման վերաբերյալ իր առաջարկները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Պետդումայում: Վարչապետի խոսքով, երկու երկրների ինտեգրումը պետք է լինի ավելի զգալի: Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։
Մեդվեդևը նշել է, որ ներկայումս խոսակցություններ կան, թե ինչպես կարելի է այս ինտեգրումը դարձնել ավելի ծանրակշիռ: Բելառուսական կողմը պետք է որոշի, թե ինչն է ընդունելի իր համար, ինչը պակաս ընդունելի:
Վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև նման համագործակցությունը պետք է վերջնական արդյունքում փոխշահավետ լինի: