Ամենաանհավանական աղբյուրը, որ կարող է օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը
Ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ) բռնկված հրդեհի հետևանքով տաճարի ամբողջ տանիքն այրվել է, կառույցի մեծ մասը վնասվել։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցել տաճարն ու թվիթերում գրել․ «Մենք կվերակառուցենք այն։ Բոլորս միասին»։
Պարզվում է, այդ վերակառուցման աշխատանքներին մեծապես կարող է օգնել 2014թ․-ի «Assassin's Creed Unity» վիդեոխաղը, որի գործողությունները տեղի են ունենում Փարիզում։
Նշվում է, որ խաղի ստեղծող Կառոլին Միուսը 2 տարի շարունակ ուսումնասիրել է Նոտղը Դամը, որպեսզի խաղի մեջ այն ներկայացնի ամենայն մանրամասնորեն ու ճշգրիտ։
Խաղի մեջ տաճարը կենտրոնական դեր է կատարում և խաղացողները կարող են այն ուսումնասիրել ինչպես ներսից, այնպես էլ դրսից։
«Assassin's Creed» խաղերը հայտնի են պատմական վայրերի ճշգրիտ ներկայացմամբ և Նոտղը Դամը բացառություն չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան