Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման համար կհայտարարվի միջաջազգային մրցույթ
Փարիզի Աստվածամոր տաճարի սրածայր աշտարակի վերականգնման համար կհայտարարվի միջազգային մրցույթ։ Այս մասին, ինչպես հայտնում է euronews-ը, հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի արդյունքում ամբողջ տանիքն այրվել է, կառույցի մեծ մասը վնասվել է։ Նախագահ Մակրոնը խոստացել է խորհրդանշական կառույցը վերականգնել 5 տարում։ Կառույցի վերականգնման համար արդեն իսկ նվիրատվությունների գումարն անցել է 1,1մլրդ եվրոյից։
Նշենք նաև, որ տաճարում հրդեհը բռնկվել էր շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար 1 մլրդ եվրո խոստացած դոնորները
- Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հրդեհից հետո
- Բեռնար Առնոն 200 մլն եվրո կտրամադրի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար
- Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին
- Ճապոնիան կդիտարկի Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Ֆրանսիային օգնելու հարցը
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կպահանջվի առնվազն 10 տարի
- Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է