Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար 1 մլրդ եվրո խոստացած դոնորները
Ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը ցնցեց ոչ միայն Ֆրանսիացիներին, այլ գրեթե ողջ մարդկությանը։
Հրդեհի պահին արդեն նախագահ Մակրոնը խոստացավ վերակառուցել տաճարը՝ «բոլորս միասին»։
Տաճարի վերակառուցման համար մինչ այժմ արդեն դոնորների կողմից տրված խոստումների հիման վրա հավաքվել է 1 մլրդ-ից ավելի եվրո, որից 500 մլն-ը տրամադրվել է Ֆրանսիայի 3 միլիարդատերերի կողմից։
Առաջին 100 մլն հանգանակությունն արվեց KERING ընկերության ղեկավար Ֆրանսուա Անրի Պինոյի կողմից, ով հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեկի ամուսինն է։
Նրան հետևեց LVMH շքեղ բրենդների խմբի ղեկավար Բերռանար Առնոն՝ 200 մլն-ով։
Երրորդ ամենամեծ նվիրատուն դարձավ L’OREAL կոսմետիկայի խումբը՝ Բետանկուր ընտանիքի գլխավորությամբ, տրամադրելով կրկին 200 մլն եվրո։
Ֆրանսիական TOTAL նավթային ընկերությունը ևս խոստացել է 100 մլն եվրո։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ քաղաքապետարանի կողմից կտրամադրվի 50 մլն եվրո։
APPLE ընկերության ղեկավար Թիմ Քուքը ևս հայտարարել է վերակառուցման աշխատանքների ֆինանսավորման պատրաստակամության մասին։
Ֆրանսիական JCDECAUX գովազդային խումբը կաջակցի 20 մլն եվրոյով, SOCIETE GENERALE բանկը՝ 10 մլն եվրոյով։ Եվ սա դեռ սկիզբն է։
Դոնորների թվում են նաև Chanel-ն ու Dior-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան