ԿԳՆ-ն 12-ամյա կրթության մոդելը փոխելու հարց չի քննարկում
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հարց բարձրացրեց 12-ամյա կրթության հնարավոր վերանայման մասին։
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ իրենց օրակարգում նման հարց չկա։
«Այսօրվա օրակարգում կրթության մոդելի փոփոխության հարց չկա: Առաջին օրվանից, երբ ես նշանակվել եմ այս պաշտոնին, շրջանառվել են լուրեր, որոնք հետո ընդհանուր մթնոլորտ են ստեղծել, որ այդ հարցը դիտարկվում է: Իրականում եղել են նման առաջարկներ, բայց մենք լրջորեն դրան չենք մոտեցել։ Հիմա մենք ավագ դպրոցների դերի բարձրացմանն ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում»,- ասաց Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան