Սուրբ Զատիկին հաջորդող երկուշաբթին՝ ապրիլի 22-ը, կլինի աշխատանքային
Սուրբ Զատիկին հաջորդող երկուշաբթին՝ ապրիլի 22-ը, կլինի աշխատանքային օր։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կառավարությունից նաև տեղեկացրեցին, որ ապրիլի 23-ը ևս աշխատանքային օր է, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունը տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը սահմանում էր ոչ աշխատանքային՝ դրա փոխարեն աշխատանքային օր սահմանելով հաջորդող շաբաթ օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան