Շախմատի վետերանների ԱԱ. մերոնք մեկնարկել են հաղթանակով
Հունաստանում երեկ մեկնարկել է շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը, որն անցկավում է 2 տարիքային խմբերով՝ 50-ից բարձր և 65-ից բարձր:
Հայաստանի վետերանների հավաքականը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում, հայտնում է Հայասանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեր թիմի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:
Երեկ կայացած առաջին տուրում մեր հավաքականը 4-0 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի թիմի նկատամամբ: Այսօր տեղի կունենա մրցաշարի 2-րդ տուրը, որում մեր մրցակիցն է լինելու Ավստրիայի վետերանների հավաքականը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան