Beeline-ը երկու անգամ իջեցրել է «գեղեցիկ» համարների գինը
Beeline-ը հայտարարում է «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքի հատուկ ակցիայի անցկացման մասին։ Ակցիայի շրջանակում «գեղեցիկ» բջջային հեռախոսահամարներն ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակներում կվաճառվեն երկու անգամ իջեցված գնով։ Ակցիան գործում է այս տարվա ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ը։
Առաջարկի շրջանակում «արծաթ» տեսակի համարները հնարավոր կլինի ձեռք բերել 10 000 դրամով՝ նախկին 20 000-ի փոխարեն, իսկ «պլատին» տեսակի համարները՝ 70 000 դրամով՝ 140 000-ի փոխարեն։
«Վերջերս մենք նմանատիպ ակցիա ենք անցկացրել Beeline-ի ինտերնետ խանութում, որի ավարտից հետո ստացանք բազմաթիվ խնդրանքներ հաճախորդներից այդ ակցիան նաև ընկերության գրասենյակներում անցկացնելու մասին։ Beeline-ում մենք միշտ շատ ուշադիր ենք բաժանորդների կարծիքների և հետադարձ կապի հանդեպ, այդ իսկ պատճառով որոշեցինք մեր սիրելի բաժանորդներին հնարավորություն տալ՝ գնել գեղեցիկ համարներ կես գնով», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ընկերությունից նաև հայտնում են, որ ակցիայի շրջանակում «գեղեցիկ» համարները հասանելի են Beeline-ի ինտերնետ խանութում՝ number.beeline.am հասցեով՝ լրացուցիչ 20 տոկոս զեղչով։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի բաժանորդները Երևանի փոքր կենտրոնում կարող են միանալ մինչև 100 ՄԲ/վրկ ինտերնետին
- Beeline-ը բարելավել է «Սմարթ բիզնես» կորպորատիվ սակագնային փաթեթների պայմանները
- Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագիրը
- Beeline-ը վերագործարկել է երկու փաթեթ մարզերի բնակիչների համար
- Beeline-ում Xiaomi Redmi 6A սմարթֆոննեն ավելի մատչելի են դարձել
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին