Իսրայելցի գիտնականները մարդու սիրտ են պատրաստել
Իսրայելում առաջին անգամ 3D տպիչի միջոցով տպագրվել է մարդու սիրտ: Թեև այն փոքր չափսի է, գիտնականները հույս ունեն, որ մեկ տասնամյակ անց մարդկային օրգանի նման պատրաստումը կդառնա սովորական երևույթ: 3D տպիչով սրտի պատրաստման մասին իսրայելցի հետազոտողները հայտարարեցին ապրիլի 15-ին։ Այս մաին հայտնում է Ամերիկայի ձայնը։
«Առաջին անգամ մենք տպագրեցինք նյութեր ու մարդկային բջիջներ և վերարտադրեցինք սրտի նման օրգանի բարդ երկրաչափությունը: Բոլոր սրտերը, որոնք տպագրվել էին նախկինում պատրաստված էին սինթետիկ նյութերից կամ գործվածքներից և չէին պատկանում որևէ հիվանդի»,- ասել է Թել Ավիվի համալսարանից Նադավ Նուրը:
Թեև սիրտը դեռևս փոքր է` նապաստակի չափսերով, գիտնականները պնդում են, որ նույն մեթոդները օգտագործելու դեպքում հնարավոր է ստանալ մարդու սիրտ: Տեխնոլոգիաները դեռևս պետք է բարելավվեն, քանի որ օրգանը կարողանում է կրճատվել, սակայն պետք է «սովորեցնել», որ այն գործի իրականի նման:
Գիտնականները վերցրել են հիվանդների մանրաթելային հյուսվածքները՝ օգտագործելով նրանց բջիջները` տպիչի համար թանաք ստանալու համար: Նման մոտեցումը կարող է լուծել օրգանների խնդիրը: Տպելու գործընթացը տևել է 3,5 ժամ, իսկ գիտնականները ակնկալում են, որ 10 տարի անց նման սարքերը կօգտագործվեն ամբողջ աշխարհի կլինիկաներում և ընթացակարգը կդառնա սովորական:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան