Արթուր Դավթյան. Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը պահպանվել են
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի ցանկանում փակագծեր բացել ու հրապարակել, թե ո՞ր դատախազը կամ դատախազներն են դատարանում պաշտպանելու ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանքը։
«Կգա այդ փուլը, դուք կտեսնեք։ Չեմ կարծում, որ ամենաէական հարցն այն է, թե ով է պաշտպանելու մեղադրանքը»,-ասաց նա։
Լրագրողները հիշեցրին Քոչարյանի փաստաբանների պնդումները, որ նախաքննության ավարտից հետո նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան։
«Մենք կարծում ենք, որ պահպանվել են նրան կալանքի տակ պահելու հիմքերը»,-հակադարձեց Արթուր Դավթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան