Դավիթ Սանասարյան. Իրականում անհանգստանալու բան կա
Պեական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն արձագանքել է իրեն ձերբակալելու, որպես կասկածյալ ներգրավելու վերաբերյալ հրապարակումներին։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Մտա ֆեյսբուք պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու ֆեյսբուքի դատավորներ դատավճիռ են կարդացել։ Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։
Ինչպես պայքարել եմ ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։
Շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում։ Դուխով...
Սիրում եմ բոլորիդ»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյանը քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ
- Դավիթ Սանասարյան. Գլխիս կուտակվող սև ամպերն ինձ չեն անհանգստացնում
- Դավիթ Սանասարյանը չի նպաստել իր ղեկավարած կառույցի նկատմամբ վստահության ձևավորմանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան