Մակրոն. Մենք տաճարն ավելի գեղեցիկ կկառուցենք
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժողովրդին դիմելով հայտարարել է, որ մտադիր են հինգ տարվա ընթացքում վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը, որը վնասվել է հրդեհից։
«Մենք Նոտղը Դամն ավելի գեղեցիկ կկառուցենք։ Ուզում եմ, որ աշխատանքներն ավարտվեն հինգ տարում։ Մենք դա կարող ենք անել, մենք կմոբիլիզացնենք ուժերը։ Ֆրանսուհիներ, ֆրանսիացիներ և դուք բոլորդ՝ օտարերկացիներ, որոնք սիրուն են Ֆրանսիան և սիրում են Փարիզը, ես ուզում եմ ձեզ այսօր ասել, որ կիսում եմ ձեր ցավն ու ձեր հույսերը։ Այժմ մենք պետք է գործենք, և մենք կգործենք, մեզ մոտ կստացվի»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Մակրոնն իր ուղերձում։
Ժողովրդին ուղղված շուրջ վեց րոպեանոց իր խոսքում Մակրոնն առանձնացրել է հրշեջներին, որոնք, չնայած ռիսկերին, մարել են կրակը։
Տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 400 հրշեջ:
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։
Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը: Տաճարի մուտքային մասը բաղկացած է երեք կամարներից։ Մեջտեղինը պատկերում է Ահեղ դատաստանը։ Բարձրության վրա պատկերված է Հիսուսը, իսկ նրա կողքերում առաքյալներն են, 6-ը՝ աջից, 6-ը՝ ձախից։ Ձախ կամարը նվիրված է Տիրամորը, աջը՝ Սուրբ Աննային։ Վերևում Բիբլիական թագավորներն են։ Կենտրոնում Վարդն է, Տիրամայրը Սրբերի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո ավելացել է Հյուգոյի գրքի վաճառքը
- Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հրդեհից հետո
- Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին
- Ճապոնիան կդիտարկի Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Ֆրանսիային օգնելու հարցը
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար կպահանջվի առնվազն 10 տարի
- Գարեգին Բ Կաթողիկոսը զորակցություն է հայտնել Փարիզի ժողովրդին և կաթոլիկ քույր եկեղեցուն
- Ֆրանսիացի միլիարդատեր Պինոների ընտանիքը 100մլն եվրո է խոստացել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար
- Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին