Հազար դրամները միշտ չէ և ամենուրեք չէ, որ պարտաճանաչ կերպով վճարում են. Վարչապետ
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց. «ԵԽԽՎ-ում Ձեր ելույթի ժամանակ հայտարարեցիք, որ 50-51 հազար ստվերային աշխատողներ արդեն գործում են օրինական դաշտում։ Ինչպես գիտեք զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերում ամսական արտացոլվում են յուրաքանչյուրի համար հազարական դրամները, իմ ունեցած տեղեկությունների համաձայն, հեղափոխությունից հետո՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերը ներառյալ, ամսական ցուցանիշն աճել է 5 մլն 26 հազար դրամով, սա նշանակում է, որ ստվերից օրինական դաշտ է եկել ընդամենը 5026 աշխատող»։
Պատգամավորի խոսքով՝ արդեն մոտ 6451 քաղաքացի դիմել է հիմնադրամ՝ օրենքի շրջանակներում գումարը հետ ստանալու համար։
«Կարծում եմ ակնհայտ է բացասական դինամիկան։ Այսպիսով, կամ ստվերից հարկային դաշտ եկած 50 հազար աշխատողները որևէ ձևով չեն արտացոլվում հիմնադրամի մուտքերում, կամ Ձեզ սխալ թվեր են ներկայացրել»,- նշեց Եղիազարյանը։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ աշխատատեղերի մասով թվերը չեն կարող սխալ լինել, քանի որ դրանք արտացոլված են ՊԵԿ և ԱՎԾ տվյալներում։
Ինչ վերաբերում է հիմնադրամին, նա նշեց. «Դրա հետ կապված հավելյալ պարզաբանումներ ես կստանամ, բայց ասեմ, որ նորություն չէ, որ այդ հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր իրականում կա, այդպիսի տեղեկություններ ես ստանում եմ պարբերաբար, որ հազար դրամները միշտ չէ և ամենուրեք չէ, որ պարտաճանաչ կերպով վճարում են։ Կառավարությունը, իհարկե, պետք է միջոցներ ձեռնարկի, որ դա ապահովվի»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան