Փաշինյան. Բացառում եմ, որ ՀՀ-ում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի
Ազգային ժաղավում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց։
«Պարոն վարչապետ, 2007 թվականի հոկտեմբերի 17-ին դուք գնացել եք Գյումրի և «Գալա» հեռուստաընկերությունում հարցազրույց եք տվել, որից հետո «Գալա»-ի դեմ սկսվել է մի մեծ բռնարարքների շարք, ԱԱԾ-ի կողմից գովազդատուներին վախեցնել, գովազդները հանդել են, հարկայինը 25 մլն դրամ տուգանել է, որից հետո մարդիկ դրամահավաք են արել, վճարել են, որից հետո էլ Վանաձորում գտնվող մեր փաստաբանական գրասենյակի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ։ Դատարանը որոշել է, որ տեղի է ունեցել խախտում, նրանց որոշման հիման վրա Հայաստանում վերաբացվել է գործը, և վարչական դատարանը վերացրել է այն ակտը, որով տուգանվել էր հեռուստաընկերությունը։ Որից հետո տեղի է ունեցել մի բան, որն ինձ համար զարմանալի էր, պետությունը բողոք է բերել ընդդեմ վարչական դատարանի որոշման։ Ուզում եմ հասկանալ՝ Դուք տեղյա՞կ եք դրանից, թե՞ ոչ, ինչպես է որոշվել, որ այդ բողոքը բերվի և պահպանվի այն, ինչ որ եղել է»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ առաջին անգամ է լսում այն ինչի մասին ասում էր Մարուքյանը։
«Բայց անկեղծ ասեմ, որ նմանատւպ իրավիճակների մասին առաջին անգամ չէ, որ լսում եմ։ Կհետաքրքրվեմ բնականաբար և առավել մանրամասն ծանթանալուց հետո որոշում կկայացնեմ։ Ենթադրում եմ, որ այդ վարչական բողոքը գրել են այն նույն մարդիկ, ովքեր 2007 թվականին այդ նույն ստուգումները ձեռնարկել են։ Բնականաբար ես չեմ կարող ամեն ինչով միանգամից զբաղվել, բայց ես Ձեր ասածի մեջ պրոբլեմ եմ տեսնում այն առումով, որ ընդհանրապես այդ խնդիրը կա և կարծում եմ դեռ երկար կլինի, որ գաղափարաբանությունը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ամեն տեղ և ամենուրեք չէ, որ ընկալվում են, և այստեղ մենք խնդիր ունենք։ Որոշակի պարզաբանումներ ստանալուց հետո ավելի կոնկրետ և առարկայական կպատասխանեմ Ձեր հարցին»,- ասաց վարչապետը։
Փաշինյանյանն ընդգծեց, որ բացառում է, որ ՀՀ-ում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան