Գորգիսյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու տված խոստումը չի կատարում
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրրքվեց, թե ինչու՞ չի կատարում անցած տարվա մայսի 1-ին ԱԺ ամբիոնից տված խոստումը՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձնելով նախարարություններ։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցին անդրադառնալու առիթներ արդեն ունեցել է։
«Այդ հայտարարությունն անելիս կոնկրետ ժամկետների մասին չենք խոսել։ Այսօր մենք գնում ենք կառավարության կառուցվածքի փոփոխության և առաջիկայում կքննարկենք և կվերլուծենք նաև ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատանքի արդյունավետությունն այս կառուցակարգում։ Եկեք արձանագրենք, որ այս կարգավիճակում ԱԱԾ-ն և ոստիկանությունը գործում են մեկ տարի։ Չեմ համարում, որ ամեն տարին մեկ՝ պետք է կարգավիճակ փոխենք։ Մենք կառավարության կառուցվածքը փոխում ենք, և պետք է արձանագրենք, որ այս փոփոխությունները որոշակի սթրեսներ են պարունակում։ Մենք սթրեսները պետք է ճիշտ դոզավորենք, որպեսզի պետական կառավարման համակարգը խառնաշփոթի չվերածվի», - ասաց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան