Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են՝ Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դարերի ընթացքում ձևավորված հայ-սիրիական ամուր բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
«Լիահույս եմ, որ Սիրիան վերջնականապես կհաղթահարի առկա ճգնաժամը, և սիրիացի ժողովուրդը կվայելի հարատև կայունություն և առաջընթաց»,- ասվում է շնորհավորական ուղերձում: