Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին. Ո՞նց անենք, որ բանակցությունների մասին տեղեկանալու համար չմնանք Մամեդյարովի ու Լավրովի հույսին
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ լրագրողների հետ հանդիպումների ընթացքում հնչեցրած հայտարարություններից հետո հարցեր է ուղղել Հայաստանի վարչապետին ու արտաքին գործերի նախարարին։
«Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկովյան վերջին հանդիպումը չի ընթացել միայն հումանիտար ոլորտի ծրագրերի շուրջ, այլև քննարկվել է դեռևս 2016 թվականին ձևավորված կարգավորման առաջարկությունների փաթեթը:
Հարցեր Նիկոլ Փաշինյանին և Զոհրաբ Մնացականյանին՝
1. Ո՞նց անենք, որ Ղարաբաղյան բանակցությունների մասին տեղեկանալու համար չմնանք Մամեդյարովի հարցազրույցների հույսին կամ չսպասենք Լավրովի ասուլիսներին:
2. Բա ու՞ր մնաց Փաշինյանի խոստացված՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին, եթե արդեն անցել եք բովանդակային քննարկումներին»,-գրել է Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Եվ Երևանը, և Բաքուն հետաքրքրված են, որ Ղարաբաղի մասին վերջին պայմանավորվածությունները չմնան թղթի վրա
- Մոսկվայում կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան