Հաշվարկ չկա, թե օպտիմալացման արդյունքում որքան գումար կտնտեսվի. Զեյնալյան
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար է տնտեսում կառավարությունը նախարարությունների օպտիմալացման հաշվին։
Ի պատասխան Զեյնալյանն ասաց, որ նման հաշվարկ չկա։
«Կոնկրետ որևէ մեկը չի կարողանա ասել։ Որևէ մեկը չի կարող հաշվարկել, թե որքան գումարի խնայողության մասին է խոսքը, որովհետև սա դինամիկ պրոցես է։ Հնարավոր չէ չոր հաշվարկ կատարել, նաև հաշվարկի մեխանիզմներն են բացակայում։ Մի քանի տասնյակ քաղաքական և հայեցողական պաշտոններ են կրճատվելու և մի քանի հարյուր՝ ժամանակի ընթացքում։ Դա տևական պրոցես է»,- նշեց նա։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էլ հարցրեց, թե ի՞նչ հիմնավորմամբ է ընտրվել կրճատման հենց այս տարբերակը. «Ինչպե՞ս է հաստատվել կառավարման արդյունավետությունը 12 նախարարությունների մոդելով»։
Հիմնական զեկուցողը պատասխանեց, որ նախագծերի թիվը շատ ավելի շատ է եղել և ամենաօպտիմալ առաջարկը եղել է 7 նախարարություններ կրճատելը:
«Մեր հաշվարկները, քննարկումները, կոմպրոմիսները հանգեցրել են այս ցանկին, այս կառուցվածքին։ Ի վերջո հնարավոր է, որ նախարարությունների թիվը կրճատվի մինչև 7-ի, սակայն այս պահի դրությամբ, ժամանակային այս հատվածում կառավարության համոզմամբ այս կառուցվածքն է, որ ամենաօպտիմալն է և աստիճանական զարգացման հանգրվանը»,- ասաց Զեյնալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է փոխվել Ձեզ մոտ. ԼՀԿ պատգամավորը՝ Զեյնալյանին
- Ո՞րն է պատճառը, որ վարչապետը խոստումը չի կատարում. Մարուքյան
- Դե եկեք երեք նախարարություն թողնենք՝ ծախսերի, ձեռքբերումների, մյուսն էլ՝ «դուխով առաջ գնալու». Գևորգ Պետրոսյան
- Հրապարակվել են 12 նախարարությունների անվանումները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան