Պորոշենկոն համաձայնել է Զելենսկու հետ բանավիճել
Ուկրաինայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած թեկնածուներ Պետրո Պորոշենկոն ու Վլադիմիր Զելենսոկին համաձայնել են դեբատ անցկացնել ապրիլի 19-ին, Ուկրաինայի ժամով 19։00-ին «Олимпийский» մարզադաշտում: Այս մասին հայտնում է Tass-ը։
«Դեբատի սկիզբը կլինի 19։00-ին։ Անվտանգությունից ելնելով՝ մարզադաշտը փակ է լինելու 16։30-ից»,-ասվել է Պորոշենկոյի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ այս որոշումը կայացվել է «բացառապես Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք իրավունք ունեն լսել երկու թեկնածուների՝ քվեարկությունից առաջ»։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուների բանավեճի հարցը քննարկվում էր ողջ շաբաթ։ Սկզբում Զելենսկին էր Պորոշենկոյին հրավիրել դեբատի ապրիլի 19-ին՝ ժամը 19։00-ին։ Այնուհետ Պորոշենկոն Զելենսկուն հրավիրեց բանավեճի ապրիլի 14-ին, սակայն Զելենսկին չփոխեց իր որոշումն ու արդյունքում Պորոշենկոն մարզադաշտում հանդես եկավ առանց իր ընդդիմախոսի։
Այնուհետ գործող նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Պորոշենկոն պատրաստ է բանավիճել Զելենսկու հետ ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ից մինչև 18։00 հատվածում, որպեսզի հասցնի հանրային հեռուստատեսության եթերին, սակայն Զելենսկին պնդեց 19։00-ին, որին Պորոշենկոն ստիպված եղավ համաձայնել։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել Զելինսկուն ու խորհուրդներ տվել
- Զելենսկիի շտաբում նշել են Պորոշենկոյի հետ բանավեճի օրն ու վայրը
- Պորոշենկոն ապրիլի 14-ին Զելենսկուն կսպասի մարզադաշտում
- Սաակաշվիլին պահանջել է Պորոշենկոյից վերադարձնել իր ուկրաինական անձնագիրը
- Հնարավոր է Տիմոշենկոն լինի Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճերի վարողը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան