Թուրքերն Իգդիրում քննարկում են «Մեծամորի ատոմակայանի վտանգավորությունը»
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը Իգդիր քաղաքում կազմակերպել է աշխատաժողով Մեծամորի ատոմակայանի թեմայով: Քննարկումն ընթանում է «Մեծամորի ատոմակայանի հետ կապված բացասական զարգացումների դեպքում իրականացվելիք գործողությունների ծրագրի» շուրջ: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։
Եռօրյա ժողովի ընթացքում նախատեսվում է կազմել գործողությունների ամբողջական պլան, որը պիտի գործի դրվի հայկական ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում:
Թուրքական կողմը բազմիցս հայտարարություններ է անում Մեծամորի ատոմակայանի անվտանգության ոչ բավարար մակարդակի մասին: Կոչերով ու գիտաժողովներով չսահմանափակվելով՝ թուրքերը այս թեմայով ծրագրել անգամ դաշտային վարժանք կազմակերպել:
2019-ի հունիսն ծրագրվող վարժանքը կազմակերպվելու է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության և Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալության կողմից: Վարժանքի ժամանակ խաղարկվելու է Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարը:
Նշենք, որ Թուրքիան պարբերաբար տեղեկություն է տարածում հայկական ատոմակայանի վտանգավորության մասին, բայց դա չի համապատասխանում իրականությանը:
Մեծամորի ատոմակայանը գտնվում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության տակ և մինչ օրս ոչ մի միջազգային կազմակերպություն հարց չի բարձրացրել, թե այն սպառնալիք է տարածաշրջանի համար:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը
- Սերժ Սարգսյան. Մեծամորի ԱԷԿ-ն առնվազն մինչև 2027թ կգործի
- Մեծամորի ատոմակայանի վերազինման հարցը` ՀՀ-ԵՄ նիստում
- Հաագա. ՀՀ նախագահը բամբասանք որակեց Ալիևի հարցը` Մեծամորի ատոմակայանի մասին
- Ադրբեջանցի գիտնականը առաջարկում է արհեստական երկրաշարժ ստեղծել Մեծամորի ԱԷԿ-ի տարածքում
- Թուրք պատգամավորի հարցադրումները Էրդողանին` Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ
- Թուրքիայի հայտարարությունը կրում է քաղաքական բնույթ. Մեծամորի ատոմակայանը համապատասխանում է ՄԱԳԱՏԵ-ի չափանիշներին
- «Մեծամորի ատոմակայանի սեյսմիկ անվտանգությունն անհամեմատ ավելի բարձր է, քան դրա վերագործարկման ժամանակ էր