Թրամփին թույլ չեն տա մասնակցել հեղինակավոր երեկույթի
Նորաձևության Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը հայտարարել է, որ երբեք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի թողնի Կոստյումի ինստիտուտի ավանդական պարահանդեսին՝ Met Gala-ին։ Իզվեստիայի հաղորդմամբ՝ այդ մասին գրել է Independent-ը։
Այդ միջոցառումը Նյու Յորքում ամենամեծ ու ամենասպասված իրադարձություններից է, որին մասնակցում են շոու-բիզնեսի հեղինակավոր մարդիկ։
Հարցին՝ կա՞ որևէ բան, որը թույլ կտա նախագահին պարահանդեսի հրավիրատոմս ստանալ, Վինտուրը պատասխանել է. «Ընդհանարապես ոչ մի բան չկա»։ Բացի այդ, նա հրաժարավել է ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփին լուսանկարել Vogue-ի ամսագրի շապիկի համար։
Աննա Վինտուրը դեմոկրատների կողմնակից է։ 2016 թ. նա Հիլարի Քլինթոնի ոճաբանն էր և պետք է օգներ նախընտարական քարոզարշավի շրջանակում կարևոր միջոցառումների ժամանակ ընտրել հագուստ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան