Ապամոնտաժվում է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Խորենացու փողոցի 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվում է:
Քաղաքապետարանից հայտնում են, որ համայնքային սեփականության հողամասի վրա, իրավական կարգավիճակ չունեցող, ինքնակամ կառուցված տաղավարը փաստացի օգտագործվում էր «Լիլիա» արտադրական կորպորատիվի կողմից:
Քանդումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և տեղի համատիրության ուժերով:
Մայթային հատվածը կվերականգնվի և կհանձնվի քաղաքացիների տնօրինմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան