Հայաստանի թեկնածությունը՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի տնօրենի պաշտոնին
Ապրիլի 17-ին արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում հավատարմագրված եվրոպական տարածաշրջանային երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածու Թաթուլ Հակոբյանին:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը անդրադարձել է Հայաստանի գործունեությանը միջազգային կազմակերպություններում և ՀՀ կողմից տարբեր մարմիններում և պաշտոններին թեկնածությունների առաջադրման պատմությանը և գալիք ծրագրերին: Փոխնախարար Ապիտոնյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը մասնագիտացված կառույցների՝ մասնավորապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրված թեկնածու Թաթուլ Հակոբյանը ներկայացրել է իր տեսլականը և ծրագրերը ԱՀԿ եվրոպական գրասենյակի հետագա գործունեության և առաջարկվող փոփոխությունների ուղղությամբ: Նա պատասխանել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հետաքրքրող հարցերին:
Հիշեցնենք, որ Թաթուլ Հակոբյանը 2002-2010թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2011թ.-ից աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համակարգում, իսկ 2017թ.-ից հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը Սլովակիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան