Ամեն հիմնավորման սպասում էի, բացի նրանից, որ ինտուիցիա է. Մանե Թանդիլյան
«Հարգելի պարոն Զեյնալյան, կառավարության կառուցվածքի փոփոխման նախագծի ներկայացման ժամանակ ամեն հիմնավորման սպասում էի, բացի նրանից, որ դա ինտուիցիա է, համոզմունք»,- այսօր խորհրդարանում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով` որևէ հաշվարկ, տեսլական, պատկերացում չէ, այլ ինտուիցիա է։
«Զարմանալի է, որ, օրինակ՝ ՊԵԿ մի ամբողջ համակարգ թողնել այս ձևով գործել, դա ինտուիցիա է։ Կհիշեք, որ 2008 թ. Գագիկ Խաչատրյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ, ապա 2014 թվականին նախարար, ՊԵԿ-ը օժիտի տեսքով գնաց ֆինանսների նախարարություն, հետո երբ դադարեց նախարար աշխատել, ՊԵԿ-ը էլի տարանջատվեց։ Գիտեք ՊԵԿ նախագահը քանի տեղակալ ունի՝ հինգ, իսկ վարչապետը՝ երկու փոխվարչապետ ունի։ Արդյոք սա՞ է օպտիմալացումը կամ արդյունավետությունը, որի մասին անընդհատ շեշտվում է։ Եթե ասում ենք տեղակալ, հասկանալի է, որ նրա հետևում մի ամբողջ խումբ կա՝ գործավար, խորհրդականներ և այլն»,- ասաց Թանդիլյանը։
Պատգամավորը նշեց, որ իրենց ասածն է, որ ՊԵԿ-ը պետք է գնա Ֆինանսների նախարարություն, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ թափանցիկությամբ է աշխատում։
Ինչ վերաբերում է գյուղնախարարությանը՝ Թանդիլյանն ասաց, թե հաշվի չեն առնվում նախարարության կարևորությունը, նախարարությունը տարալուծվում է, մինչդեռ պարենային անվտանգության և ռազմավարական քաղաքականություն մշակելու խնդիր կա։
«Ինտուիցիան կարող է և չարդարացվել»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պարոն վարչապետ, շատ եմ խնդրում, հանեք այդ կոստյումը. Գորգիսյանը՝ Փաշինյանին
- Մարուքյանն ԱԺ ամբիոնի մոտ հանեց կոստյումն ու ցույց տվեց նախագծով փոխած կոճակները
- Հաշվարկ չկա, թե օպտիմալացման արդյունքում որքան գումար կտնտեսվի. Զեյնալյան
- Ի՞նչ է փոխվել Ձեզ մոտ. ԼՀԿ պատգամավորը՝ Զեյնալյանին
- Ո՞րն է պատճառը, որ վարչապետը խոստումը չի կատարում. Մարուքյան
- Դե եկեք երեք նախարարություն թողնենք՝ ծախսերի, ձեռքբերումների, մյուսն էլ՝ «դուխով առաջ գնալու». Գևորգ Պետրոսյան
- Հրապարակվել են 12 նախարարությունների անվանումները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան