Պուտինը կրկին ամենաազդեցիկների ցանկում չէ
Time ամսագիրն երկրորդ տարին անընդմեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի ընդգրկել աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային ցուցակում։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Time-ի կայքում հրապարկված ցուցակին։
Նախկինում Պուտինն ընդգրկվում էր ցուցակի «Առաջնորդներ» կատեգորիայում, որտեղ քաղաքական գործիչներ, գործարարներ և հասարակական գործիչներ էին։
2019 թ. ցուցակը գլխավորում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսը։ Ամենաազդեցիկ մարդկանցից են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն։
Բացի նրանցից, ցուցակում ընդգրկված է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հարցը քննող հատուկ խորհրդական, Հետաքննությունների դաշնային գործակալության նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը և ուրիշներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան