«Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցին սպանելու համար քիլլեր ենթադրյալ փնտրողը նրա նախկին գործընկերն է
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի և նույն բանկի խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի սպանության համար քիլլեր փորձել է փնտրել Վ. Գրիգորյանցի նախկին գործընկերը, ով ներկայումս մեղադրվում է առանձնապես խոշոր չափի՝ 20.203.565.650 ՀՀ դրամին համարժեք 49.045.000 ԱՄՆ դոլարի հափշտակություն կատարելու մեջ:
Ըստ աղբյուրի, նրանք ծանոթացել են դեռ 1990-ական թվականներին Մոսկվայում, տարիների ընթացքում ձևավորել են գործարար հարաբերություններ և շահելով Գրիգորյանցի վստահությունը՝ նշանակվել է նրան պատկանող ԱՄՆ-ում գործող ընկերության տնօրեն: Վերջինս ՀՀ քաղաքացի է, ազգությամբ հայ, բայց մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։
Հիշյալ անձը 2010 թվականի սկզբին Վիտալի Գրիգորյանցին առաջարկել և համոզել է ներդրումներ կատարել ֆիլմերի արտադրության մեջ՝ վստահեցնելով, որ նման ներդրումների դիմաց հնարավոր է ստանալ մեծ եկամուտներ։
Ֆիլմարտադրության շուկա մուտք գործելու համար նա Գրիգորյանցին առաջարկել է մի ընկերություն, որը փաստացի պատկանել է իրեն, սակայն որպես հիմնադիր-տնօրեն ներկայացրել է գոյություն չունեցող այլ անձի տվյալներ։ Վիտալի Գրիգորյանցը տվել է իր համաձայնությունը և իր գործընկերոջը վստահել ֆիլմերի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու, ապա նաև՝ դրանք վաճառելու կամ այլ ֆիլմերի նկատմամբ իրավունքների հետ փոխանակելու հարցում ֆիլմերի արտադրությամբ, վաճառքով և ձեռք բերմամբ զբաղվող ընկերությունների հետ բանակցությունների վարումը, կազմակերպչական աշխատանքների իրականացումը:
Տուժողի կամքի վրա ներազդելով և պարբերաբար ստանալով գումարներ՝ ֆիլմեր ձեռք բերելու և ներդրումներ կատարելու համար հիշյալ անձը իրականացրել է խարդախության եղանակով ուրիշի գույքին տիրանալու իր հանցավոր մտադրությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան