Տիգրան Պետրոսյանը Ռեյկյավիկ Օփենում կիսել է 1-8-րդ հորիզոնականները
Իսլանդիայում ավարտվել է Ռեյկյավիկ Օփեն միջազգային մրցաշարը: 8 շախմատիստ, որոնց թվում էր գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, 9 հնարավորից վաստակել են 7-ական միավոր և կիսել 1-8-րդ հորիզոնականները:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող է դարձել Ռումինիայի ներկայացուցիչ Կոնստանտին Լուպուլեսկուն, Իրանի ներկայացուցիչ Ֆիրուզա Ալիռեզան դարձել է երկրորդը, իսկ շվեդ գրոսմայստեր Նիլս Գրանդելիուսը եզրափակել է լավագույն եռյակը:
Տիգրան Պետրոսյանը լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավել է միայն 6-րդ տեղը: Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսեսյանը հաղթողներից հետ են մնացել միայն կեսական միավորով և գրավել համապատասխանաբար 9-րդ և 10-րդ հորիզոնականները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան