Փաշինյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկեց թեկնածուներ առաջադրել ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում ընդգրկվելու համար
Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետին հարցրեց, թե ընդդիմադիր դաշտում գործելու ժամանակ իշխանություններին հաճախ էր քննադատում, որ ընդդիմությունը չունի իշխանությանը վերահսկելու լծակներ:
«Հիմա, երբ ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, շուտով նաև Հաշվեքննիչ հանձնաժողովը պետք է ներկայացվեն նոր կադրերով, նոր մարդկանցով, արդյոք, Ձեր մոտեցումները նույնն են, որ պետք է ընդդիմությունը վերահսկի իշխանությանը»,- հարցրեց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանձնարարել է մինչև մայիսի 1-ն ունենալ թեկնածուների ցանկը և երկու խմբակցություններին՝ «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», առաջարկեց առաջադրել թեկնածուներ ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար։ «Մենք դեռևս որևէ որոշում չունենք: Եթե նման գաղափարներ ունեք, կիսվեք մեզ հետ, մենք հաճույքով ընդառաջ կգնանք»:
Արձագանքելով վարչապետին՝ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ պետական կառույցների նկատմամբ հանրային վտսահությունը պետք է բարձրացնել և այդ կառույցներում ընդդիմադիրների ներգրավվումը առավել կհստակեցնի գործողությունների ընթացքը, մրցակցության պահպանման այն տեսլականը, որը գծագրվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան