ՇՎՏՄ-ն ԱԳԼՃԿ-ներին հորդորում է մայիսի 1-ից գազի վաճառքը իրականացնել կիլոգրամով
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, վավերացվել՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու 2019թ-ի մայիսի մեկից:
ՇՎՏՄ-ն հորդորում է ԱԳԼՃԿ շահագործող բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին՝ լցակայաններում գազի վաճառքը 2019թ-ի մայիսի 1-ից պարտադիր իրականացնել կիլոգրամով, չգերազանցել ճնշման սահմանված 19,6 ՄՊա չափը և զերծ մնալ խախտումներից:
ՇՎՏՄ-ն սպառողներին խնդրում է լինել հանրային վերահսկող, անպայման պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով [email protected], [email protected] էլփոստերից որևէ մեկին: Հարցերի դեպքում՝ զանգահարել թեժ գծին՝ 010 23 56 00 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- Սեղմված գազը կվաճառվի կիլոգրամով, քաղաքացին էլ իր օրը կունենա. նախագծերն ընդունվեցին
- Սեղմված գազը կիլոգրամով վաճառելու մասին նախագիծն ընդունվեց
- Հոնքն ուղղելու փոխարեն հանեցին աչքը. Պիպոյան
- ՇՎՏՄ-ն ԱԳԼՃԿ-ներին հորդորում է բարեխիղճ լինել սպառողների հանդեպ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան