Միասնական տրանսպորտային համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
«Հայաստանում տարիների ընթացքում տրանսպորտային ցանցը բավարար չափով չի զարգացել, և մենք չենք կարողանում ապահովել մեր քաղաքացիների՝ պատշաճ մակարդակով տեղաշարժը»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Անդրադառնալով միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու գործընթացին՝ նախարարը նշեց, որ այս պահին իրականացվում է ուղևորահոսքի հաշվարկ, թե ինչ տիպի և քանակի տրանսպորտային միջոցներ են անհրաժեշտ և ինչ հաճախությամբ դրանք պետք է շարժվեն։ Ամբողջական պատկերն ունենալուց հետո, ըստ նրա, մրցույթներ կանցկացվեն և կգործարկվի նոր ցանցը:
Հակով Արշակյանի խոսքով՝ միասնական տրանսպորտային համակարգը տոմսային, լոգիստիկ համակարգ է: Այսինքն, ըստ նրա, մարդը պետք է կարողանա մի կետից մյուսը գնալու համար հստակ պատկերացնել, թե որտեղ պետք է իջնի, ինչ այլ տրանսպորտ նստի և երբ հասնի տեղ:
«Թե օպերատորների բաշխումն ինչպես տեղի կունենա, կախված է կոնկրետ ուղղությունների եկամտաբերության աստիճանից։ Այդ հաշվարկը նույնպես կատարվում է: Այսինքն` ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում է կատարվում, դա կապվում է սակագնի հետ և հասկանալի է դառնում՝ այս կամ այն ուղղությունը եկամտաբեր է կամ ոչ: Հասկանալի է, որ ոչ եկամտաբեր ուղղությունները պետք է ընդգրկել ոչ եկամտաբեր ուղղությունների հետ և հետո մրցույթներ հայտարարել, որպեսզի հնարավորություն լինի ներդրումային ծրագրերը իրականացնել»,- ընդգծեց նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան