Տարվա ամենաոճային կինը
Հոլիվուդյան երգիչ և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը կստանա «Ոճի սրբապատկեր» տիտղոսը Ամերիկայի մոդելավորողների խորհրդի մրցանակաբաշխության (CFDA Awards) ժամանակ։ Մրցանակաբաշխության արարողությունը կայանալու է հունիսի 3-ին Նյու Յորքում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Vogue-ը։
«Ջենիֆեր Լոպեսը հագուստի օգնությամբ ցուցադրում է ինքնավստահություն և ուժ։ Ամեն անգամ դիզայներները և երկրպագուներն անհամբերությամբ սպասում են նրա հայտնվելուն»,- ընտրությունը մեկնաբանել է CFDA-ի հիմնադիր մոդելավորող Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը։
Իր հիմացմունքն է արտահայտել նաև կազմակերպության գլխավոր տնօրենը։
«Ջենիֆեր Լոպեսի ոճը համարձակ է, ազատ և մշտապես հիշվող։ Դիզայներները, այդ թվում նաև CFDA-ի անդամները, սիրում են ընտրել նրա համար ինչպես բեմական հագուստներ, այնպես էլ ամենօրյա»,- նշել է նա։
2018 թ. դեկտեմբերին Footwear News –ն ընտրել էր տարվա ամենաոճային հայտնիներին։ Առաջին եռյակում էին երգչուհի Լեդի Գագան, դքսուհի Մեգան Մարքլն ու Ջենիֆեր Լոպեսը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան