Հայաստանում ներդրվել է առցանց նոր համակարգ, որին միացված են տեխզննման բոլոր կենտրոնները
Հայաստանում ներդրվել է առցանց նոր համակարգ, որին միացած են հանրապետությունում գործող բոլոր տեխզննման կենտրոնները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով ավտոմեքենաների տեխնիկական զննության ուղղությամբ կատարված աշխատանքները:
Նախարարը հայտնեց, որ այս տվյալների բազայում երևում է ավտոմեքենայի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, թե որ թվականին է այն արտադրվել, որքան է շահագործվել և այլն: Բացի այդ, նշված են թեստավորման այն տեսակները, որոնք տեխզննության ընթացքում մեքենան անցել է:
«Համակարգի նպատակն է ունենալ մեքենաների վիճակի ամբողջական բազա՝ օնլայն։ Դա հնարավորություն կտա ձերբազատվել տեխզննման կտրոնների մշակույթից, տիրապետել Հայաստանում տրանսպորտային ամբողջ պարկի վիճակին, հնարավորություն կտա բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը»,- ասաց Հակոբ Արշակյանը։
Նա նաև նշեց, որ ցանկացած ընկերություն կարող է դիմել նախարարություն, ստանալ լիցենզիա, որն իրեն թույլ կտա միանալ համակարգին և տեխզննությամբ զբաղվել։
Հակոբ Արշակյանը հայտնեց, որ այս պահին պակասում է օրենսդրական բազան, սակայն հիմա օրենսդրական դաշտի կարգավորման փուլում են։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան