ԱՄՆ-ն առաջարկել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպել Վաշինգտոնում
ԱՄՆ-ն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով անցկացնել Վաշինգտոնում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այս մասին գրում է Ռիա-ն։
«Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում՝ ռուսաստանցի իմ գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի կրկնապատկման-եռապատկման դեպքում մենք կարող ենք հույս ունենալ, որ առաջընթաց կգրանցվի հակամարտության կարգավորման հարցում։ Նախօրեին հրավեր է եղել ԱՄՆ-ի կողմից այցելել Վաշինգտոն, որտեղ պետքարտուղերը նաև իր ջանքերը կներդնի հակամարտության լուծման հարցում բեկման հասնելու համար»,- ասել է Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցում:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ, այնուհետ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Հանդիպումից հետո ընդունվեց համատեղ հայտարարություն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան