Գոռ Հովհաննիսյան. Շատ ափսոսում եմ
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը, ով խորհրդարանում քվեարկության 24 կողմ, 75 դեմ արդյունքներով չընտրվեց, շնորհակալություն է հայտնել իրեն քաջալերողներին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, ովքեր ամիսներ շարունակ ոգևորում ու քաջալերում էին ինձ, վստահում ու հավատում էին, որ կկարողանամ իրավունքի ոլորտում լուրջ փոփոխություններ մտցնել ու զարգացնել հայկական իրավունքը։
Մեր խորհրդարանն այդպես չմտածեց, ինչի համար շատ ափսոսում եմ։
Մի քանի օրից վերադառնում եմ Բեռլին իմ սովորական կյանքի ռիթմին։ Բայց ես հիշում եմ ու կհիշեմ ձեր յուրաքանչյուրի բարի վերաբերմունքն իմ հանդեպ, յուրաքանչյուր ոգևորիչ խոսքը, ձեր անմնացորդ աջակցությունը։ Հիշում եմ նաև իմ շատ ընկերների լռությունը։
Կրկին շնորհակալություն ձեր բարի վերաբերմունքի համար, դուք շատ մեծ հարստություն եք ինձ համար։ Առանց ձեզ ես այսքանն էլ չէի կարողանա անել»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում
- Զեկույց. ՍԴ դատավոր ընտրելու գործընթացի նկատմամբ քաղաքական ազդեցությունների բարձր մակարդակ կա
- ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի գաղտնի քվեարկությունը
- ՍԴ-ի կողմից կայացրած որոշումների հետ շատ հաճախ համաձայն չեմ. Գոռ Հովհաննիսյան
- Երբեք քաղաքական որևէ կուսակցության չեմ հարել. ՍԴ դատավորի թեկնածու
- ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը հանդիպել է «Իմ քայլի» պատգամավորների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան