Հասարակություն 17:31 18/04/2019 Հայաստան

Հայկ Մարությանը վստահեցնում է՝ Երևանում աղբահանության վիճակը դեռևս կրիտիկական չէ

Այսօր կառավարության նիստում Երևանի քաղաքապետ Հարկ Մարությանը ներկայացրեց մայրաքաղաքում աղբահանության հետ կապված խնդիրները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետից հետաքրքրվեց՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր նա աղբահանության ոլորտում մշտապես ճգնաժամային վիճակների է բախվել, ի՞նչ զարգացումներ են եղել, ի՞նչ լուծումներ են տեսնում:

Հայկ Մարությանը  նշեց, որ ի սկզբանե նախատեսված է եղել՝  Երևանում պետք է լիներ երկու օպերատոր, մասնավորապես, բացի «Սանիթեք» ընկերությունից, շվեդական ընկերությունը ևս պետք է զբաղվեր աղբահանությամբ, բայց անհասկանալի կերպով երկու լոտով էլ հաղթող է ճանաչվել «Սանիթեք» ընկերությունը: Այն ներկայանում էր որպես երկու ընկերություն՝ «Սանիթեք ինթերնեշնլ» և «Սանիթեք»:

Քաղաքապետի խոսքով՝  սկզբնական շրջանում այդ ընկերությունը նորմալ է աշխատել, քանի որ մեքենաները նոր էին, անխափան աշխատում էին։

«Կարծում ենք, որ սխալ սպասարկման հետևանքով է հասել այսօրվա վիճակին։ Տեխսպասարկումը սխալ է եղել, նաև սպասարկող աշխատուժի վատ աշխատանքը բերեց այն վիճակին, որ այսօր ունենք։ Իմ քաղաքապետ ընտրվելու ժամանակ շատ վատ վիճակում էր Երևանի աղբահանությունը, մի քանի ամսում մենք կարողացանք բերել նորմալ ռեժիմի՝ հորդորելով, որ ընկերությունը ենթակապալառուներ վերցնի, և փոխանցեն գործառույթն իրենց, քանի որ ֆիզիկապես չէին հասցնում կուտակված աղբը տեղափոխել աղբավայր։ Իրավիճակը շտկվեց, և այս խոսակցություններն այլևս չկային»,- ընդգծեց Հայկ Մարությանը։

Այդուհանդերձ, ըստ նրա, այսօր խնդիրը նորից առկա է, ընկերությանը բազմիցս զգուշացրել են, որ իրենց մեքենաները վատ վիճակում են, եթե 1-2-ը խափանվեն, խնդիր է լինում, ինչին ի պատասխան ընկերությունից հայտնել են, որ ֆինանսական միջոցներ չունեն։

«Մենք, կանխատեսելով, որ կգա այն օրը, երբ մեքենաների մեծ մասը կխափանվի, մրցույթ էինք հանել 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երևանի քաղաքապետարանը»։

Քաղաքապետը հայտնեց, որ այսօր արդեն «Սանիթեք» ընկերությանը տուգանել են 13 մլն դրամով, եթե այսպես շարունակվի՝ նորից տուգանքներ կլինեն:  Միաժամանակ Հայկ Մարությանը նշեց, որ քաղաքապետարանի կոմունալ վարչություններն այս պահին աշխատում են իրենց թերությունները վերացնելու ուղղությամբ, բայց առանց աղբատար մեքենաների հնարավոր չէ:
Նա նաև ասաց, որ իրենց մրցույթն ընկերությունը բողոքարկել է, իսկ քաղաքապետարանն էլ իր հերթին դատարան է դիմել ընդդեմ բողոքարկման։ Բայց անկախ այդ դատական պրոցեսներից, ըստ քաղաքապետի, 24 մեքենան Երևանում կլինեն հունիս-հուլիսին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աղբահանության հետ կապված շատ  ահազանգեր կան և հարցրեց՝ արդյոք վիճակը կրիտիկակա՞ն է, ինչին ի պատասխան Հայկ Մարությանը նշեց, որ վիճակը կրիտիկական չէ. «Կրիտիկականը 2012 թվականին էր Նեապոլում, լուսանկարները նիստից հետո կուղարկեմ, կտեսնեք, դա է կրիտիկականը, հուսով ենք` չենք հասնի դրան»։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հարցրեց, թե երբ կարող են դիտարկել նոր մրցույթ անցկացնելու հնարավորությունը։ Հայկ Մարությանը պատասխանեց, որ  նոր մրցույթ անցկացնելու համար պետք է խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը։

«Խզման դեպքում պայմանագրում կան կոնկրետ կետեր, ընթացակարգ, և մենք` որպես վերահսկող մարմին, վերահսկելու ենք իրավիճակը, և եթե դրա կարիքը լինի,  օգտագործելու ենք այդ կետերը` պայմանագիրը խզելու համար:  Իսկ եթե ուղղակի առանց ընթացակարգի խզենք, ընկերությունը դատարանում կպահանջի իր առաջիկա 10 տարիների շահույթը, որը ստանալու էր այդ ընթացքում»,- ընդգծեց քաղաքապետը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}