Ռոբերտ Քոչարյան. Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Փաշինյանի ոչ թե ելույթներին, այլ գործողություններին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը» վերնագրով հոդված է հրապարակել Euractiv.com կայքում:
Նա պնդում է, որ անազատության մեջ է գտնվում ապօրինի կերպով, հիշեցնում, որ երկրորդ անգամ կալանավորվեց խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ, հիմա սպասում է դատավարության մեկնարկին։
«Ես բանտում եմ գտնվում անօրինական կերպով, որովհետև ես ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ, ով քննադատում է Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը»,-նշել է Ռոբերտ Քոչարյանն իր հոդվածում։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, իրեն առաջադրված մեղադրանքի՝ սահամանադրական կարգի տապալման իմաստն իր, իր փատաբանների ու լայն հանրության համար պարզ չէ։
Քոչարյանը նշում է, որ միջազգային առաջնորդները, դատավորները, իրավապաշտպաններն ու փաստաբանները պետք է ուշադրություն դարձնեն ոչ թե արտասահմանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու ելույթներին, այլ տանը՝ երկրում կատարած գործողություններին։
«Կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի և Եվրամիության առաջնորդներին կանգնել իմ կողքին ու Հայաստանի իշխանություններից պահանջե, որպեսզի լիարժեք պահպանվեն մարդու իրավունքների միջազգային ստանդարտները, այդ թվում արդար դատավարությունը և խտրականությունից պաշտպանությունը»,-կոչ է արել նախկին նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Սահակյան. Եկեք բոլորս վանկարկենք՝ Վճռաբեկ, Լիլիթ և գործընկերներ, մի խուսափեք, լուծում տվեք խնդրին
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Մենք շատ անսպասելի քայլերի ենք պատրաստ
- Ալումյան. Ռոբերտ Քոչարյանի գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է կայացնել օբյեկտիվ որոշում
- Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում քաղբանտարկյալ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան