Ֆեյսբուքը «պատահաբար» ներբեռնել է 1.5 մլն օգտատերերի էլեկտրոնային հասցեներ
Ֆեյսբուք սոցիալական ցանցը նախօրեի երեկոյան հայտարարել է, որ «պատահաբար ներբեռնել է» իր էջի 1.5 մլն օգտատերերի էլեկտրոնային հասցեները՝ առանց նրանց իմացության կամ թույլտվության, երբ նրանք 2016թ.-ից սկսած նոր հաշիվներ են բացել։
Ընկերության խոսնակը CNBC-ին ասել է, որ կոնտակտները ոչ մեկի չեն տրվել ու ֆեյսբուքը դրանք ջնջում է։
«Մենք լուծել ենք խնդիրը և ծանուցում ենք այն մարդկանց, որոնց կոնտակտները ներբեռնվել են։ Մարդիկ կարող են նաև ղեկավարել ֆեյսբուքի հետ կիսած իրենց տվյալները էջի կառավարում հատվածից»,-ասել է խոսնակը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում