Հասարակություն 17:51 18/04/2019 Հայաստան

Աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով

Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները: Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս: Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևան համայնքի կողմից աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Այստեղ հերթական անգամ բախվում ենք գնման ընթացակարգերի հետ կապված պրոբլեմներին, որովհետև ի սկզբան էլ պարզ էր, որ «Սանիտեկ» ընկերությունը պրոբլեմներ ունի և չի կարողանալու պատշաճ ձևով իրականացնել աղբահանությունը: Բնականաբար, քաղաքապետարանը և նորընտիր քաղաքապետն առաջին գործողություններից մեկը, որ իրականացրել էին, քաղաքի համար տեխնիկայի ձեռքբերումն էր, որն այս իրավիճակում այլընտրանք չունի, որովհետև եթե նույնիսկ ասենք «Սանիտեկ»-ի հետ պայմանագիրն այսօր չեղյալ արվի, դա նշանակում է, որ աղբն ընդհանրապես որևէ ձև չի հավաքվելու, այսինքն՝ հիմա ինչ-որ ձևով հավաքվում է: Եվ հաջորդ խնդիրը, որ պետք է տեխնիկա ձեռք բերել: Տեխնիկա ձեռք բերելու պրոցեսն արդեն ձգձգվում է, որովհետև դատական գործընթաց է բացվել, և դրա պատճառով պրոցեսը կանգնել է: Հիմա այսպիսի արտակարգ լուծում պետք է տանք խնդրին»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ օպերատոր ասվածը պայմանական է:

«Տեսեք՝ մենք այսօր ինչ իրավիճակ ունենք: Ենթադրենք, այսօր Երևան քաղաքում կա մեկ օպերատոր աղբի հավաքման, և ինքն իր պարտավորությունները չի կատարում: Լավ, մեկ անգամ տուգանեց քաղաքապետարանը, երկու, երեք, չորս անգամ տուգանեց, և արդյունքում ի՞նչ պետք է լինի, եթե շարունակում է չկատարել իր պարտականությունները, ի՞նչ պետք է անի քաղաքապետարանը: Պետք է խզի պայմանագիրն այդ ընկերության հետ, ճի՞շտ է: Հիմա այսօր ենթադրենք խզեց պայմանագիրն այդ ընկերության հետ, և ի՞նչ է նշանակում դա: Դա նշանակում է, որ Երևան քաղաքում աղբ հավաքող մարմին ընդհանրապես գոյություն չունի, այսինքն, որ խզեց, պետք է հայտարարի մրցույթ նոր օպերատոր ներգրավելու մասին կամ մինչև խզելը պետք է հայտարարի մրցույթ նոր օպերատոր ներգրավելու մասին: Երբ նույնիսկ առանց խզելու հայտարարեց մրցույթ նոր օպերատոր ներգրավելու մասին, հին օպերատորն արդեն տեսավ, որ իր հետ հարցերն լուծված են, այսինքն՝ իր մոտ արդեն ճամպրուկային տրամադրություններ են, իրեն արդեն ընդհանրապես չի էլ հետաքրքրում աղբի հավաքման գործընթացը: Նշանակում է՝ ինքը եթե պայմանագրի առկայության պայմաններում, երբ ինքը դեռ շանս ունի, վատ է հավաքում, երբ ինքը հասկանում է, որ ընդհանրապես շանս չունի, ինքն ավելի վատ է հավաքում: Հետևաբար, մենք մինչև նոր օպերատորի ներգրավումն ունենք մի դատարկ շրջան, որ ըստ էության, չունենք Երևան քաղաքում աղբ հավաքող, աղբի հավաքման գործով զբաղվող կառույց: Հետևաբար, ի՞նչն է այս պրոցեսի իմաստը: Երևանի քաղաքապետի, քաղաքապետարանի մտածածը հետևյալն է, որ պետք է լինի մի այսպես ասած, մարմին, որն անցումային փուլում կարողանա ինչ-որ ձևով իրականացնել աշխատանքը, իսկ գլոբալ առումով մոտեցումը հետևյալն է, որ չի կարելի ամբողջ աղբահանությունը տալ մի օպերատորի, որովհետև այսպիսի ռիսկեր են առաջանում: Ըստ նախնական ծրագրի՝ պետք է լինի մի մասնավոր օպերատոր ներգրավված, և Երևանի քաղաքապետարանը պետք է ունենա որոշակի ռեսուրսներ կառավարելու այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ այդ օպերատորի անգործության պարագայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երևանի քաղաքապետը հանգամանալից ներկայացրել է աղբահանության ոլորտում ներկայումս առկա խնդիրները և նշել. «Խնդիրներն այսօր շատ լուրջ են և մենք պետք է ուղղակի այս խնդիրներին լուծում տանք»:

«Համոզված եմ, որ բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկեք, որպեսզի խնդիրը չսրվի: Փորձ անենք առնվազն միջանկյալ լուծումներ տալ, այդ թվում նաև այլ ընկերություններ, եթե հիմա հետևում են քննարկումներին, կարող են այս իրավիճակում աջակցել քաղաքապետարանին: Կարծում եմ՝ վատ չի լինի, որ նաև այդ աջակցության առաջակությունը լինի: Իսկ գլոբալ առումով, այո, մենք պետք է տանք արմատական լուծումներ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}