Արաբագետ. Նոր ուշագրավ նրբություններ Իրանի սիրիական քաղաքականության համատեքստում
Արաբագետ Արմեն Պետրոսյանը համարում է, որ հետաքրքիր զարգացումներ են ուրվագծվում սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի ստվերային բաղադրիչում:
Նա մանրամասնում է, Իրանը, կարծես, փորձում է առավել ակտիվանալ Դամասկոս-Անկարա անուղղակի շփումների համատեքստում՝ այս հարցում մրցակցելով ցայժմ հիմնակատար միջնորդ հանդիսացող Մոսկվայի հետ:
«Ապրիլի 16-17-ին ԻԻՀ ԱԳ նախարար Մ.Ջ. Զարիֆի՝ Դամասկոս կատարած այցի, անցկացրած հանդիպումների, հնչեցրած ուղերձների տողատակային վերլուծությունը թույլ է տալիս կանխատեսելու, որ, նաև ի պատասխան ԱՄՆ-ի և գործընկերների կողմից սեղմվող օղակի, հատկապես Սիրիայում ականատես ենք լինելու Իրանի առավել ակտիվացմանը:
Դամասկոսում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ այս օրերին Զարիֆը բանակցելու է Անկարայում, ապա՝ ճիշտ մեկ շաբաթ անց՝ Նուրսուլթանում՝ Աստանայի ձևաչափի հերթական հանդիպման ընթացքում:
Նշված հարթությունում Իրանի ակտիվացումը մասամբ կարելի է պայմանավորել նաև Սիրիայում Իսրայելի գործողությունների դեմ Թեհրան-Դամասկոս-Անկարա առանձին՝ առավել արդյունավետ ձևաչափի նախաձեռնմամբ՝ հաշվի առնելով, անշուշտ, Մոսկվայի կրավորական կեցվածքը տվյալ հարցում»,-գրել է արաբագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան