Սիրիացի նախարար. Երկրում պատերազմը մոտ է ավարտին
Սիրիայում պատերազմը մոտ է ավարտին, բայց ահաբեկչական գործողությունները և շրջափակումը մեծ վնաս են հասցրել երկրի տնտեսությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտարարել է երկրի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախագահ Սամեր Ալ-Հալիլը։
«Այժմ ռազմական գործողությունները Սիրիայում գրեթե ավարտվել են, մոտ են ավարտին այն հաղթանակներից հետո, որոնց հասել է սիրիական բանակը մեր ընկերների լայն աջակցությամբ Ռուսաստանի գլխավորությամբ, բայց պատերազմը, ռազմական գործողությունները, շրջափակումը, տնտեսական պատժամիջոցները, որոնք շարունակվում են, մեծ վնաս են հասցրել երկրի տնտեսությանը»,- նշել է նա։
Ալ-Հալիլի խոսքով, Սիրիայի տնտեսությանը հասցվել է մեծ հարված, որի նպատակն էր երկրում ապրուստի ողջ միջոցների ոչնչացումը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Լիահույս եմ, Սիրիան շուտով կթևակոխի վերականգնման և ծաղկման շրջան
- Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին
- Հայ սակրավորները Սիրիայում 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք են ականազերծել
- Մի քանի օրվա մեջ Սիրիա է վերադարձել 1472 փախստական
- Ավելի քան 230 երեխա է զոհվել սիրիական ճամբարում
- Սիրիայի 8 տարվա պատերազմում զոհերի թիվը հասել է 370 հազարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան